Բաժիններ՝

Ալեքսեյ Երյոմենկոյի առաջին հաղթանակը «Փյունիկում». Մեկնաբանում է մարզիչը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»:

«Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղից հետո «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոն պատասխանել է լրագրողների հարցերին

«Շատ ուրախ եմ արդյունքի համար: Այն շատ կարևոր էր ինձ համար: Անչափ ուրախ եմ, որ տղաները լիովին նվիրվել էին և կատարել այն առաջադրանքները, որոնց ուղղությամբ մենք աշխատել էինք այս վերջին երկու օրերին:

Շատ աշխատելու տեղ կա, բայց հետագա առաջընթացի համար լավ հիմք ունենք: Թիմը հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու համար 9-10 օր ունի:

Կարծում եմ` թիմն այլ տեսք կունենա: Խաղից խաղ կավելացնենք: Շնորհակալ եմ նրանց` նվիրված աշխատանքի համար։ Այժմ  տղաներն ինձ հետ են ծանոթանում, ես՝ նրանց։

Սա «Փյունիկի» վերջնական կազմը չէ: Որոշ դիրքերում փորձառու ֆուտբոլիստներ են պետք: Մինչ տրանսֆերային պատուհանի փակումը նոր ձեռքբերումներ կլինեն»,- ասաց Երյոմենկոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս