Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի բնակիչը լողալով հասել է Հարավային Կորեա

ԿԺԴՀ-ի բնակիչն օգոստոսի լույս 11-ի գիշերը ծովով անցել է Կորեայի Հանրապետություն: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականների:

Գործակալության տեղեկատվությամբ՝ զինծառայողները փախստականին նկատել են Դեղին ծովում ԿԺԴՀ-ի հետ ծովային սահմանի (այսինքն՝ հյուսիային սահմանազատիչ գծի) շրջանում տարածքի պարեկման ժամանակ եւ շտապել են հասնել օգնության:

Նշվում է, որ երիտասարդը 20 տարեկան է: Պատճառները, որոնք նրան դրդել են փախչելու ԿԺԴՀ-ից, պարզվում են: Գործակալությունը չի նշում, թե նա ինչ տարածություն է ստիպված եղել լողալ:

Այս տարվա սկզբից Կորեայի Հանրապետություն է փախել ԿԺԴՀ-ի 11 քաղաքացի, նշել է Yonhap-ը՝ վկայակոչելով հանրապետության միավորման նախարարությունը: Նրանցից հինգն անցյալ ամսին նույնպես երկիր են հասել ծովով, եւս երկուսը՝ հայր եւ որդի, հունիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս