Կկանոնակարգվեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները

Մինչ օրս օրենսդրորեն սահմանված չեն եղել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները: Այդ բացը լրացնելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն  է տվել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանելու մասին  որոշման նախագծին։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների, այդ թվում նաև պոչամբարների նախագծման և կառուցման փուլում հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության և շինարարության համար օրենսդրությամբ սահմանված նորմերը, ինչպես նաև խուսափել սողանքային տարածքներում նման օբյեկտներ կառուցելուց: Նախագծման փուլում պետք է նկատի ունենալ նաև պոչամբարի ինչպես պարունակության` ընդերքօգտագործման թափոնների, այնպես էլ տվյալ տարածքի հետագա օգտագործման հնարավարությունը:

Անդրադառնալով ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկների կառուցմանը՝ Շուշանիկ Քերոբյանը նշեց, որ անհրաժեշտ է նախատեսել ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների օբյեկներից դուրս եկող աղտոտված ջրերի մաքրման համակարգի կառուցում՝ ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտումը կանխարգելելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս