Թուրքիան սկսել է «անվտանգության պատի» կառուցման աշխատանքները թուրք-իրանական սահմանին
Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրք-իրանական սահմանային Աղրըի նահանգում արդեն մեկնարկել են 144 կմ երկարությամբ «անվտանգության պատի» կառուցման աշխատանքները:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդամամբ` պատը կահավորված է լինելու սահմանային անվտանգության հատուկ համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային հատվածում:
Թուրքական կողմի պնդմամբ սահմաններին պատերը կառուցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Փետրվարին «Արմենպրես»-ը հայտնել էր, թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից բետոնե 690 կմ պատի կառուցման մասին: