Ալեքսեյ Երյոմենկոն՝ «Փյունիկը» գլխավորելու մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյի հետ:
«Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոն պատմել է, թե ինչու որոշեց մարզել երևանյան ակումբը, ինչ գիտեր հայկական ֆուտբոլի մասին, և ինչ նպատակներ են դրված իր առջև։
«Իմ աշխատանքը Կարագանդայում ավարտվեց, ես վերադարձա Ֆինլանդիա։ Ցանկանում էի հանգստանալ։ Մի քանի ամիս անց եղավ «Փյունիկի» առաջարկը։ Սա շատ հետաքրքիր առաջարկ է։ «Փյունիկն» իր առջև չի դնում ծրագրեր, որոնց պետք է անմիջապես հասնել։ Թիմը երկար գնացող ծրագրեր ունի։ Թիմի և կադրերի զարգացումն այն աշխատանքն է, որը ես արել եմ ու ինձ դուր է գալիս։
Իհարկե, առաջնային ցանկանում ենք եկող տարի հանդես գալ Եվրագավաթներում։ Բայց հիմա ես պետք է ծանոթանամ ֆուտբոլիստների հետ։ Ունեմ մտքեր։ Մինչ տրանսֆերային պատուհանի փակումը մնացել է մոտ քսան օր։ Մեզ համալրումներ են պետք։
Կարագանդայում հանդես էր գալիս Ռոբերտ Արզումանյանը։ Իմ մտերիմ ընկերը հայ է՝ Ալեքսանդր Թումասյանը։ Գիտեմ, որ հայ ֆուտբոլիստներն արագ են ու սիրում են խաղալ գնդակով»,- նշում է Երյոմենկոն:
Սիրարփի Աղաբաբյան