
Արգենտինայում մահացել է Նիդեռլանդների թագուհու հայրը

Բուենոս Այրեսում 89 տարեկան հասակում վախճանվել է Նիդեռլանդների Մաքսիմա թագուհու հայրը՝ Խորխե Սորեգիետան: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել է այն բժշկական հիմնարկությունը, որտեղ նա բուժում էր անցնում:
Հայտարարության համաձայն՝ մահվան պատճառ է դարձել լիմֆոման, որի ֆոնին թոքային վարակ է զարգացել։
Todo Noticias հեռուստաալիքի տվյալներով՝ Մաքսիմա թագուհին օգոստոսի 5-ին ժամանել է Բուենոս Այրես իր հոր առողջության վատացման պատճառով եւ օգոստոսի 8-ին դեռ գտնվում էր քաղաքում: Մի շարք այլ խոշոր զանգվածային լրատվամիջոցներ հաղորդում են, որ նա հետ է մեկնել Նիդեռլանդներ օգոստոսի 6-ին:
Արգենտինայում դիկտատուրայի տարիներին Սորեգիետան եղել է գյուղատնտեսության, անասնապահության եւ ձկնորսության փոխնախարար (1979-ից մինչեւ 1981 թվականը): Ժողովրդավարության վերականգնումից հետո նա զբաղվել է ձեռնարկչական գործունեությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: