Բաժիններ՝

ԱՄՆ-ում գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի բջիջների գեներ, որոնք անհրաժեշտ են իմունոթերապիայի համար

ԱՄՆ-ում գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի բջիջների գեներ, որոնք կարելի է օգտագործել ուռուցքների ոչնչացման համար իմունոթերապիա իրականացնելիս: Այդ մասին հաղորդվում է Առողջապահության ազգային ինստիտուտի մամուլի տեղեկագրում:

Խոսքը վերաբերում է T-բջիջներին, որոնք օրգանիզմի իմունային համակարգը պաշտպանում են սեփական հյուսվածքների վրա հարձակումից: «Դիտարկելով գեները մարդու համագենում՝ իսկ այնուհետեւ ուսումնասիրելով, թե ինչ կերպ են կառուցված մելանոմայի գենային վերափոխված բջիջները՝ գիտնականները հայտնաբերել են ավելի քան 100 գեներ, որոնք կարող են նպասել T-բջիջներով ոռուցքի ոչնչացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետազոտությունն օգոստոսի 7-ին հրապարակվել է Nature հանդեսում: Դրա հեղինակներն ընդգծում են, որ իրենց կողմից հայտնաբերված գեների ցուցակը կարող է յուրատեսակ հիմք ծառայել T-բջիջներով պայքարի հարցում քաղցկեղային ուռուցքների կայունության պատճառների հետագա ուսումանասիրման համար:

Առողջապահության Ազգային ինստիտուտներում, որոնց կազմում խոշորագույններից մեկը Քաղցկեղի ինստիտուտն է, կարծում են, որ աշխատանքի ընացքում ստացված գիտելիքները թույլ կտան արագացնել նոր կատեգորիայի դեղերի մշակումը, որոնք կօգնեն քաղցկեղի դեմ պայքարի բնագավառում, հաղորդել է ՌԻԱ նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս