Բաժիններ՝

Մայքլ Ջեքսոնի Thriller երգի հոլովակը կփոխադրեն 3D ձևաչափի

Ամերիկացի փոփ-կուռք Մայքլ Ջեքսոնի (1958-2009 թ.) Thriller երգի նշանավոր տեսահոլովակը կվերաթողարկեն 3D ձեւաչափով: Այդ մասին հայտնել է ռեժիսոր Ջոն Լենդիսը, որը օրիգինալ տեսահոլովակը նկարահանել է 34 տարի առաջ։

Հոլովակի նոր տարբերակի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի 74-րդ կինոփառատոնի շրջանակներում, որն անցկացվելու է օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը: Սակայն բացառված չէ, որ այս եռաչափ տեսահոլովակը ցուցադրեն ԱՄՆ-ի կինոթատրոններում:

Ինչպես Լենդիսը պատմել է Entertainment Weekly հանդեսին, 14-րոպեանոց հոլովակն եռաչափ ձեւաչափով կոնվերսիայի է ենթարկվել առկա ամենաառաջավոր տեխնոլոգիաների օգնությամբ: Տեսահոլովակը նաեւ ամբողջովին վերականգնված է, սակայն չի ենթարկվել որեւիցե մոնտաժի կամ խմբագրման՝ պահպանելով իր նախնական մտահղացումը:

Լենդիսի խոսքով՝ ինքը ջանացել է «3D-ն օգտագործել ստեղծագործաբար»: Ռեժիսորը նաեւ խոստանում է ապագա հանդիսականներին զարմացնել առնվազն մեկ «շփոթեցնող անակնկալով»:

«Մենք ըստ ամենայնի օգտվել ենք նոր տեխնոլոգիաների զարմանալի հնարավորություններից, նոր չափում հավելելով պատկերին եւ լավացնելով ձայնը՝ այն հասցնելով նոր մակարդակի»,-պատմել է Լենդիսը: Thriller երգի տեսահոլովակը համանուն ալբոմով լույս է տեսել 1983 թվականին եւ ամենահայտնի ու ամենամեծ ժողովրդականություն վայելող հոլովակներից մեկն է համարվում պատմության մեջ:

Լենդիսի աշխատանքն ստացել է մի քանի հեղինակավոր մրցանակներ, այդ թվում՝ Gremmy: MTV հեռուստաալիքը հեսահոլովակն ընդգրկել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երաժշտական հոլովակների ցուցակում:

Հոլովակի սյուժեի համաձայն, Ջեքսոնն սկզբում վերածվում է դարձվորի, իսկ այնուհետեւ՝ զոմբիի, ինչից հետո կատարում է իր նշանավոր ոգեւորիչ պարը: Տեսանյութի ստեղծման համար օգտագործվել են այն ժամանակ առաջավոր հատուկ էֆեկտներ եւ բարդ գրիմ:

Gremmy 15 մրցանակների դափնեկիր Մայքլ Ջեքսոնը վախճանվել է 2009 թվականի հունիսի 25-ին 50 տարեկան հասակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս