103-ամյա հանրահայտ պրոֆեսոր Ուգլովի դիետան
Ֆ.Գ. Ուգլովն աշխարհահռչակ խորհրդային վիրաբույժ էր, ականավոր ակադեմիկոս և հասարակական գործիչ: Նախանձելի առողջություն ուներ, ապրել է երկար և բեղմնավոր կյանք և մահացել է 103 տարեկանում: Անգամ 100 տարեկանում շարունակում էր վիրահատություններ կատարել, ինչի համար նույնիսկ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Պրոֆեսոր Ուգլովը համարում էր, որ հիվանդությունների մեծ մասի պատճառն ավելորդ քաշն ու ոչ ճիշտ սննդակարգն է, և, եթե ժամանակին հետևես սննդակարգին, հրաժարվես ավելորդություններից, կարելի է բուժել հիվանդությունը` կանխեկով վիրահատական միջամտությունը: Հատկապես հասուն տարիքում, երբ նյութափոխանակությունը դանդաղում է, սննդի մեջ չափն անցնելը կարող է ունենալ շատ վատ հետևանքներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պրոֆեսոր Ուգլովի կյանքի հիմնական կանոնները, որոնք նրան թույլ են տվել մինչև իր երկար կյանքի վերջն ամուր առողջություն և պայծառ միտք ունենալ:
- բարձր ֆիզիկական և մտավոր ակտիվություն
- խստորեն հետևել աշխատանքի և հանգստի ռեժիմին
- սառը ջրով ցնցուղ ընդունելով` կոփել մարմինը
- քնել օրական 7-8 ժամից ոչ պակաս
- ամբողջովի հրաժարվել խմելուց և ծխելուց
- սահմանափակել սնունդը
Պրոֆեսորի սնվելու սկզբունքները
Բժիշկն առողջ սնունդ էր համարում ձուն, անյուղ միսը, ձուկը, բանջարեղենը, մրգերը, կաթնաշոռը և մնացած կաթնաթթվային մթերքները: Հորդորում էր չսահմանափակել հեղուկների ընդունումը, հրաժարվել ծխեցրած և աղի մթերքներից, սպիտակ հացից և քաղցրեղենից, ուտելիս` միայն սև հաց, այն էլ` քիչ, օրական 150 գրամից ոչ ավելի: Ցանկալի է ուտել օրական 4 անգամից ոչ քիչ, փոքր չափաբաժիններով:
Ուգլովի դիետան
Ինքն իր դիետան անվանում էր արևելյան: Այն շատ լավ միջոց էր օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշը կորցնելու համար: Սա հավասարակշռված սննդակարգ է, կալորիաների տաղտկալի հաշվարկ չի պահանջում: Ցանկալի է ուտել կոնկրետ ժամերի, բայց կարելի է հարմարեցնել օրվա ցանկացած ռեժիմի:
Եվ այսպես`
9:00 – սև թեյ կամ մեկ թեյի գդալ շաքարավազով սուրճ
11:00 – 1 եփած ձու, 8 հատ ջրով թրջած սև սալորաչիր
14:00 – 200 գ եփած անյուղ տավարի կամ հավի միս, 100 գ թարմ կամ եփած կաղամբ կամ գազար, 1 նարինջ
17:00 – 30 գ պինդ անյուղ պանիր, նարինջ կամ խնձոր
20:00 – 250 մլ կեֆիր կամ առանց հավելումների բնական մածուն
- Սեղանից հեռացեք մի քիչ քաղցած
- Ուտելուց հետո մի պառկեք՝ ոչ քնելու, ոչ հանգստանալու համար
- Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց մի քանի ժամ առաջ
- Մի շրջանցեք եկեղեցական պաս պահելու ավանդույթները
- Օգտակար է ժամանակ առ ժամանակ հրաժարվել կենդանական ծագման սննդամթերքից
- Անընդհատ շարժվեք
Սնունդը պետք է լինի պարզ և բնական:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը