Կախարդական քսուք՝ կնճիռների դեմ

Սա կատակ չէ: Քսուքն իսկապես աշխատում է 100 տոկոսով, և մաշկը ձեռք է բերում առողջ տեսք՝ առանց կնճիռների: Կնճիռների դեմ այս հանրահայտ քսուքը 1 շաբաթում հարթեցնում է ամենավատ մաշկը: Ներծծվում է շատ երկար՝ 1 ժամից ավելի: Դրա համար այն պետք է օգտագործել քնելուց 2 ժամ առաջ: Առաջին արդյունքը կտեսնեք 2 օր անց: Բաղադրատոմսը դժվար չէ և իսկապես կախարդական է:

Անհրաժեշտ է.

Թարմ դեղնուցի կեսը, 2 թ/գ նուշի յուղ, կարելի է փոխարինել ձիթապտղի յուղով, 1 թ/գ ծովի սննդի աղ, 2 թ/գ երիցուկի թուրմ (1 ճ/գ չոր երիցուկը 15-20 րոպե եռացնել 200 մլ ջրի մեջ), 0.5 թ/գ բնական մեղր, 2 թ/գ վազելին:

Պատրաստումը և կիրառումը.

Կարդացեք նաև

Գդալով բոլոր բաղադրիչները լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Եվ այդպես՝ մի քանի անգամ: Պահպանել սառնարանում:

Թեթև մերսող շարժումներով քսել մաշկին: 30 րոպե անց մաքրել հանքային ջրով թրջած բամբակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս