Բաժիններ՝

Ֆուտբոլի պատմության 5 ամենաթանկ տրանսֆերները

Կատարվեց: Օգոստոսի 3-ին երեկոյան պաշտոնապես հայտարարվեց, որ բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Բրազիլացու համար ֆրանսիական ակումբը վճարել է 222 միլիոն եվրո: Այս տրանսֆերը համարվում է դարի տրանսֆերը, քանի որ ՊՍԺ-ի ղեկավարությունը Նեյմարի համար վճարեց անգամ ֆուտբոլի պատմության համար խելահեղ գումար:

Մինչև այս ամենաթանկ համարվող տրանսֆերին Նեյմարի տրանսֆերը գերազանցեց 115 միլիոնով:

Համեմատության համար ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլի պատմության ամենաթանկ 5 տրանսֆերները:

1. ՊՍԺ-ն վճարեց Նեյմարի հրաժարագինը «Բարսելոնային»՝ 222 մլն եվրո, և ֆուտբոլիստը, որպես ազատ գործակալ՝ տեղափոխվեց Ֆրանսիա:

Կարդացեք նաև

2. «Մանչեսթեր Յունայթեդը», որ սիրում է հսկայական գումարներ ծախսել տրանսֆերների վրա, նախորդ մրցաշրջանում երկար բանակցություններից հետո կարողացավ ձեռք բերել Պոլ Պոգբային՝ «Յուվենթուսին» վճարելով 105 մլն եվրո:

3. «Տոտենհեմը» կարողացավ մի փոքր լուծել իր ֆինանսական խնդիրները, երբ Մադրիդի «Ռեալին» վաճառեց իր առաջատար Գարեթ Բեյլին՝ այն ժամանակ ռեկորդային 101 մլն եվրոյով:

4. Մադրիդի «Ռեալն» իր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին կարողացավ գնել 94 մլն եվրոյով: «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չէր ստանալ այդքան գումար:

5. Գոնսալո Իգուաինը «Նապոլիից» «Յուվենթուս» տեղափոխվեց 90 մլն եվրոյով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս