Բաժիններ՝

Ինչի հետ կրել արև-կիսաշրջազգեստները

Արև-կիսաշրջազգեստը հագուստի այն տեսակն է, որը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Բայց այս ամառ համաշխարհային ոճաբաններն առանձնահատուկ կարևորություն են տալիս արև-կիսաշրջազգեստներին: Այս ամառ կարող եք կրել վառ գույների, փայլերով, պատկերներով, սև ու սպիտակ, ինչպես նաև՝ ամռան գլխավոր գույների՝ թարմ խոտի և նարնջի հյութի երանգների կիսաշրջազգեստներ:

elle.ru-ն առանձնացրել է արև-կիսաշրջազգեստներ կրելու երեկոյան, ցերեկային, լողափնյա և տոնական տարբերակներ:

Երեկոյան

Դասական սև կիսաշրջազգեստը կարող եք կրել սև վերնաշապիկի հետ, իսկ ամենահամարձակ կանայք կարող են այն համադրել նույնիսկ վառ գույների հետ:

Կարդացեք նաև

Ցերեկային

Կարմիր կիսաշրջազգեստը կարող եք կրել ինչպես՝ աշխատանքի գնալիս, այնպես էլ՝ գնումներ կատարելիս և ընկերուհիների հետ ճաշելիս:

Լողափին

Այս ամառ լողափ գնալիս չմոռանաք սպիտակ կիսաշրջազգեստի մասին, որը կարող եք համադրել մինիմալիստական վերնաշապիկի և վառ աքսեսուարների հետ:

Տոնական

Աղմկահարույց հասարակական միջոցառումներին մասնակցելու և նոր, ազդեցիկ ծանոթներ ձեռք բերելու հարցում կօգնի ծաղկավոր կիսաշրջազգեստը և սև կանացի բլուզը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս