Ինչո՞ւ են միայնակ ամենաարժանավոր մարդիկ
Ինչո՞ւ է միայնությունն ընտրում ամենաուժեղ մարդկանց, ինչո՞ւ են ամենաարժանավորները միայնակ: Նրանք խարիզմատիկ են, հաճելի արտաքին ունեն, կենդանի վերլուծական միտք, լավ դաստիարակություն ու վարվեցողություն ունեն, ուժեղ հայացք, որը թաքցնում է հոգու տխրությունը: Նրանք «իրենց» մարդկանց են փնտրում շփման համար, ընկերական շրջապատի և հանգստի, սիրո, հարաբերությունների և ընտանիքի համար:
Նրանք հաճախ են սխալվում, ուժեղ են տառապում, հազվադեպ են մտնում կոնտակտի մեջ, առավել ծանր են տանում անհաջողությունները, բայց ամեն անգամ, հարաբերությունների մեջ մինչև վերջ այրվելով, հառնում են մոխրից` դառնալով ավելի կատարյալ ու ուժեղ: Եվ կրկին ու կրկին ամեն ինչ սկսում են նորից: Նրանք ժամանակակից հասարակությանը բնորոշ կարծրատիպեր չունեն, նրանց վզին հնարավոր չէ փաթաթել այլոց կարծիքը:
Անկախ նրանից՝ կի՞ն են, թե՞ տղամարդ, նրանք փնտրում են նրան, ում կողքին ջերմ է ու հանգիստ, և այդ «հանգիստ» ասվածը վեճերի, ադրենալինի ու զգացմունքների ծայրահեղ սահմանների բացակայությունը չէ: Դա նշանակում է, որ կողքիդ կա մարդ, ով չի դավաճանի, մարդ, ում դու անսահման հավատում ես, վստահում և որի վրա վստահ ես 200 %-ով: Նույնիսկ ամենաուժեղ մարդիկ անվերջ ձգտում են վստահ լինել այն բանում, որ իրենց սիրում են:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը