
«Նեյմարը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է». ՊՍԺ-ի նախագահ

Ֆուտբոլային աշխարհն անհամբեր սպասում է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի որոշմանը: Կմնա՞ Նեյմարը կատալոնական ակումբում, թե՞ կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին առաջին անգամ խոսել է Նեյմարի և իր ակումբի ցուցաբերած հետաքրքրության մասին:
Խելաիֆին նշել է, որ Նեյմարի տեղափոխության լուրերը միայն խոսակցություններ են:
«Նեյմարը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է: Մենք հարգում ենք բոլոր ֆուտբոլիտներին և իրենց որոշումները: Կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- նշել է ՊՍԺ-ի նախագահը:
Նասեր Ալ Խելաիֆին նշել է նաև, որ իրենց նպատակն է՝ թիմը համալրել լավ ֆուտբոլիստներով և անընդհատ գավաթներ նվաճել:
Նշենք նաև, որ Նեյմարն այսօր բաց է թողել «Բարսելոնայի» մարզումը՝ գլխավոր մարզչի թույլտվությամբ:
Սիրարփի Աղաբաբյան