Մթերքներ, որը պետք է սննդակարգ ներառի ցանկացած կին
Medbooking.com-ը ներկայացրել է մթերքների ցանկը, որը պետք է ներառված լինի ցանկացած կնոջ սննդակարգում։
1. Կաթ։ Սովորություն դարձրեք քնելուց առաջ մեկ բաժակ տաք կաթ խմել. դրան կարող եք նաև համեմունք ավելացնել՝ քրքում, դարչին, իմբիր, կարդամոն։ Սա կօգնի կարգավորել հորմոնալ ֆոնը, նյարդերը։
2. Սաղմոն։ Սաղմոնն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք կարգավորում են վահանաձև գեղձի, ուղեղի, երիկամների, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կանխարգելում են որովայնի հատվածում ճարպի կուտակումը։ Սաղմոնը նպաստում է նաև էստրոգենի արտադրությանը, որը սկսում է կրճատվել 30 տարեկանից բարձր կանանց օրգանիզմում։ Սաղմոնը սպիտակուցներ է պարունակում, որոնք ավելի լավ են յուրացվում, քան կարմիր մսի մեջ պարունակվող սպիտակուցները։ Ձկան յուղը թթուներ է պարունակում, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում բջիջների վրա։
3. Կաղամբ։ Կարող եք անսահմանափակ քանակով կաղամբ ուտել և չգիրանալ։ Կաղամբը լյուտեին է պարունակում, որը կարգավորում է տեսողությունը, նյութեր, որոնք ամրացնում են ոսկորները, վիտամին C, որը պատասխանատու է իմունիտետի համար։ Վիտամին A-ն նպաստում է մաշկի գեղեցկությանը։
4. Լոլիկ։ Լոլիկը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, լիկոպին, որը խոչընդոտում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը։ Լոլիկն օգնում է նաև կարգավորել քաշը, քանի որ բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա։
5. Հատապտուղներ։ Սրանք հատկապես հարկավոր են կնոջ օրգանիզմին, քանի որ.
• ազնվամորին թթուներ է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են մի շարք հիվանդություններից
• ելակը չեզոքացնում է ալկոհոլային խմիչքների ազդեցությունը
• լոռամրգին պաշտպանում է ազատ ռադիկալների ազդեցությունից
• հաղարջը բարենպաստ ազդեցություն է ունենում տեսողության վրա, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։
Բոլոր հատապտուղները հարուստ են վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, որոնք ամրացնում են իմունիտետը, նվազեցնում աղեստամոքսային տրակտում, միզասեռական և սիրտ-անոթային համակարգերում բորբոքային պրոցեսների առաջացման հավանականությունը։
6. Ընդեղեն։ Սրանք մեծ քանակով ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ, կարևոր հանքանյութեր են պարունակում։ Դրանք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստում մազերի աճին։ Իհարկե, հարկավոր չէ մոռանալ, որ ընդեղենը մեծ քանակով կալորիաներ է պարունակում, և հարկավոր է օգտագործել քիչ քանակով։
7. Ոստրեներ։ Այս ծովամթերքն արագ յուրացվող սպիտակուցների, կոլագենի, ածխաջրերի, մի խումբ միկրոէլեմենտների, վիտամինների, օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է։ Դրանց ներառումը սննդակարգ նկատելիորեն ամրացնում է մազերը, եղունգները, ոսկորները, ձգում մաշկը։
8. Սպանախ։ Սա կալցիումի և երկաթի հրաշալի աղբյուր է։ Կալցիումը հարկավոր է մազերի, ոսկորների, եղունգների առողջության համար, իսկ երկաթը պատասխանատու է արյան վերականգնման համար։
9. Հատիկավորներ։ Սրանք մեծ քանակով մանրաթելեր ու միկրոէլեմենտներ են պարունակում։ Դրանց օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում հորմոնալ ֆոնի, նյութափոխանակության վրա, օգնում է խուսափել քաշի տատանումներից։
10. Կաթնաթթվային մթերք։ Հարուստ են բնական կաթնաթթվային բակտերիաներով, որոնք պատասխանատու են աղիների նորմալ աշխատանքի և օգտակար նյութերի յուրացման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը