Բաժիններ՝

ԻՏՁՄ-ն Sevan Startup Summit-ի հաղթողներին կտրամադրի «ԴիջիԹեք 2017»-ին մասնակցելու արտոնյալ պայմաններ

Սևանում ավարտվել է Հայաստանում երկրորդ անգամ անցկացվող Sevan Sartup Summit-ը: Իր ձևաչափով Sevan Startup Summit-ը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, Sevan Startup Summit-ն իր ձևաչափով առաջինն է աշխարհում:

Sevan Startup Summit-ի մրցանակային ֆոնդը կազմում էր $40.000, որը բաշխվել է 15 թիմերի միջև։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ով նաև ժյուրիի կազմում էր, բարձր է գնահատում այսօրվա երիտասարդների եռանդն ու ստեղծագործականությունը ՏՏ ոլորտում, ինչն իր անմիջական դրական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

ԻՏՁՄ-ն, գնահատելով ինովացիոն գաղափարների դերը ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում և մշտապես սատարելով ստարտափների զարգացմանը,  «Սևան Ստարտափ Սամմիթի» մրցանակակիրներին տրամադրել է արտոնյալ պայմաններ «ԴիջիԹեք 2017» տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի մասնակցության համար:

Կարդացեք նաև

Այսպիսով` «Սևան Ստարտափ Սամմիթի» մրցանակակիրներն իրենց ստարտափները հանրությանը կներկայացնեն սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Երևան էքսպո» կենտրոնում անցկացվելիք «ԴիջիԹեք 2017»-ին:

Կարեն Վարդանյանը գոհունակությամբ նաև նշում է, որ Միության կողմից ռազմավարական նշանակություն ունեցող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների, «Բաց խաղ» առաջնության և տեխնոլոգիական ճամբարների սաները, մասնավորապես՝ Գուրգեն Հայրապետյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Նաիրի Հարությունյանը, կրկին  պատվով ներկայացան ՏՏ ոլորտի հերթական միջոցառմանը: ԻՏՁՄ կրթական ծրագրերի սաները «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի լավագույն մրցանակակիր գաղափարների հեղինակների և թիմերի շարքում են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս