Բաժիններ՝

Kia-ն ճանաչվել է 2017 թվականի ամենահուսալի մեքենա

Ամերիկյան J.D. Power and Associates ընկերությունը հրապարակել է ավտոմոբիլների հուսալիության Initial Quality Study 2017 վարկանշային աղյուսակը:

Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է Kia բրենդը՝ առաջ անցնելով Porsche-ի ցուցանիշներից, հայտնում է Autonews-ը:

Հաղորդվում է, որ վարկանշային աղյուսակը կազմվել է Initial Quality Study հետազոտության շրջանակում, որի ընթացքում ամերիկացի վարորդները պատասխանել են 233 հարցի:

Հարցերին պատասխանել են միայն այն վարորդները, որոնք իրենց տրամադրության տակ են ունեցել ավտոմոբիլներ, որոնք վարել են 90 և ավելի օր:

Երկրորդ տեղում է Genesis բրենդը (Hyundai-ի պրեմիում ենթաբրենդը), երրորդ հորիզոնականում հանգրվանել է Porsche-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս