Բաժիններ՝

VISA, թե՞ MasterCard. որն է այս քարտերի տարբերությունը

Ո՞րն է VISA և MasterCard միջազգային վճարային քարտերի միջև տարբերությունը: Այս հարցը թերևս շատերին է հետաքրքրել։

Ըստ էության գոյություն չունեն խիստ ընդգծված տարբերություններ VISA և MasterCard համակարգերի վճարային քարտերի միջև: Սակայն մեկ տարբերություն ամեն դեպքում կա։

Visa վճարային համակարգի համար հիմնական արժույթը ամերիկյան դոլարն է։ Սա նշանակում է որ արտարժույթի փոխարկման հետ կապված գործառնությունները տեղի են ունենում դոլարի միջոցով։ Օրինակ եթե ձեր քարտի վրա ՀՀ դրամով գումար է, և դուք այն ցանկանում եք կանխիկացնել եվրոպական որևէ երկրում, այսինքն՝ կանխիկ եվրո ստանալ, ապա համակարգը ձեր գումարը նախ վերածում է դոլարի նոր միայն եվրոյի։ Այսինքն՝ տեղի է ունենում կրկնակի փոխարկման գործընթաց, որից յուրաքանչյուրի դեպքում քարտատերը որոշ գումար է կորցնում։

MasterCard-ի դեպքում հիմնական արժույթը եվրոն է (թեպետ դա կարող է լինել նաև դոլարը)։

Այդ իսկ պատճառով  VISA վճարային քարտերն առավել տարածված են ԱՄՆ-ում, իսկ MasterCard վճարային քարտերը` եվրոպական երկրներում:

Այնուամենայնիվ, այս փաստը ևս որևէ կերպ չի սահմանափակում աշխարհի տարբեր անկյուններում այս կամ այն համակարգի քարտերի օգտագործումը: Երկու համակարգերի քարտերն էլ միջազգային են և առանց սահմանափակման ընդունվում և սպասարկվում են աշխարհի ավելի քան 2 մլն. առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս