
Seiko-ն ժամացույցը զարդարել է թանկարժեք քարերի աստղերով

Ճապոնական Seiko ժամացույցների մակնիշը ներկայացրել է Grand Seiko Spring Drive մոդելի նոր տարբերակը: Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է ծառայել գիշերային երկինքը լեռներում:Ժամացույցի կորպուսը պատրաստված է ոսկուց, սեւ թվացույցի ֆոնին առանձնանում են թանկարժեք քարերով աստղերը:
Ժամացույցը հանդերձված է Caliber 9R01 տրամաչափի մեխանիզմով, ընթացքի պաշարը կազմում է 192 ժամ: Մոդելի լրակազմն ունի կոկորդիլոսի կաշվից գոտի: Ժամացույցի մոտավոր արժեքը շուրջ 60 հազար դոլար է:
Seiko-ն (Seiko Holdings Corporation) Ճապոնիայի՝ ժամացույցների, ճշգրիտ գործիքների եւ ճշգրիտ մեխանիկայի արտադրության ընկերություն Է: Հիմնվել է 1881 թվականին Հատորի Կինտարոյի կողմից Տոկիոյում: