
«Ջանլուիջի Դոնարուման ամբողջ տարին կանցկացնի տրիբունաներում». «Միլանի» նախագահ

Ինչ-որ մեկն իր խաղը խաղաց: «Ես 800 մլն եվրո եմ ծախսել «Միլանը» գնելու համար, և Դոնարումային 40 մլն եվրոյով վաճառելուց ակումբն ավելի հարուստ չի դառնա: Ջանլուիջին ամբողջ տարին կանցկացնի տրիբունաներում»,- հայտարարել է «ռոսոներների» նախագահ Լի Յոնհոնգը, ում խոսքերն է մեջբերում MadeInFOOT.com-ը:
Հունիսի 15-ին «Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտարարեց, որ Դոնարուման վերջնականապես հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Ըստ ինսայդերների տեղեկության, Ջանլուիջին ուզում է շարունակել կարիերան «Ռեալում», որը պատրաստ է վճարել դարպասապահին տարեկան 6 մլն եվրո: 18-ամյա դարպասապահի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2018 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը