Առանց վաճառողների. Ինչպես է աշխատելու Amazon.com-ի կողմից $14 մլրդ-ով գնված սուպերմարկետը (տեսանյութ)
Amazon.com-ը 14 մլրդ դոլարով ձեռք է բերել Whole Foods Markets-ը։ Business Insider-ը ներկայացրել է, թե ինչպես է աշխատելու սննդամթերքի վաճառքով զբաղվող այս խանութը։
Այստեղ չկան վաճառողներ։ Հաճախորդը ներբեռնում է Amazon GO հավելվածը սմարթֆոնի մեջ, խանութ մտնելիս այնտեղից սկանավորվում է QR կոդը։
Մնացած ամեն ինչը կատարվում է ավտոմատ կերպով։
Երբ գնորդը ապրանքը վերցնում է և տեղավորում պայուսակի մեջ, հեռախոսի հավելվածում անմիջապես հայտնվում է այդ ապրանքը՝ իր գնով։ Գնումներն ավարտելուց հետո գնորդը պարզապես դուրս է գալիս խանութից՝ առանց վճարելու, քանի որ հավելվածն ավտոմատ հաշվում է գնված ապրանքների արժեքն ու գանձում գումարը գնորդի քարտային հաշվից։
Այս պրոյեկտը նախատեսվում էր կյանքի կոչել այս տարվա սկզբին, սակայն տեխնիկական որոշ դժվարությունների պատճառով մեկնարկը հետաձգվեց։
Մանրամասները՝ տեսանյութում