Բաժիններ՝

«Էվերթոնը» 27 մլն եվրոյով ձեռք բերեց «Այաքսի» ավագին

Ամստերդամյան թիմը կրում է իր առաջին կորուստները: «Էվերթոնը» հայտարարել է «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Դեյվի Կլասսենի տրանսֆերի մասին: Ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 27 մլն եվրո:

Կլասսենի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2020թ. հունիս: Տեղափոխության մասին որոշում կայացնել Կլասսենին օգնել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:

Կլասսենի դեբյուտն «Այաքսում» կայացել է 2011 թվականին, 18 տարեկան հասակում: Հարազատ ակումբի կազմում նա անցկացրել է 163 խաղ և խփել է 49 գնդակ: «Այաքսի» հետ Կլասսենը դարձել է Հոլանդիայի եռակի չեմպիոն և 2016-17թթ. մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս