
«Ես կարող եմ հետաձգել կարիերայիս ավարտը, եթե «Յուվենթուսը» 2018 թ.-ին հաղթի Չեմպիոնների լիգան». Բուֆոն

Թուրինցիների դարպասապահը երջանկացրել է երկրպագուներին:
«Կարիերայի ավարտ 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո՞: Դա 99.9 տոկոսով տեղի կունենա: Ես ևս մեկ լարված և հետաքրքիր մրցաշրջան կանցկացնեմ: Ժամանակ դեռ շատ կա:
Բայց եթե 2018 թվականին «Յուվենթուսը» հաղթի Չեմպիոնների լիգան, հնարավոր է՝ ես կմնամ, որպեսզի մասնակցեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությանը և Աշխարհի ակումբային առաջնությանը»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
39-ամյա Բուֆոնն ավագ մակարդակում հանդես է գալիս 1995 թվականից:
2001 թվականին դարպասապահը «Պարմայից» տեղափոխվեց «Յուվենթուս»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը