Բաժիններ՝

«Դու կարևոր ես «Մանչեսթեր Յունայթեդի» համար». Մոուրինիոն՝ Մորատային

Պորտուգալացին հարձակվողին հրավիրում է Անգլիա:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի ձեռքբերման մեջ: Մոուրինիոն զանգահարել է ֆուտբոլիստին և արել է ամեն հնարավորը, որպեսզի նա համաձայնի տեղափոխվել Անգլիա:

«Արի ինձ մոտ, դու կարևոր ես «Մանչեսթեր Յունայթեդի» համար»,- իսպանացուն ասել է Ժոզեն, ում խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մորատան մոտ ապագայում 70 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Transfermarkt-ը Ալվարոյին գնահատում է 40 մլն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս