Ինչի հետ չի կարելի համադրել ձուն, կամ ինչպես են խնդիրներ առաջանում նյութափոխանակության համակարգի հետ
Mirkrasoty.life-ը գրում է, որ նյութափոխանակության համակարգին ու գեղեցիկ կազմվածքին կարելի է վնաս հասցնել՝ օտագործելով նաև առողջ սնունդ։ Խնդիրն այն է, որ մենք հաճախ ենք սխալ համադրում մթերքը՝ խնդիրներ առաջացնելով նյութափոխանակության համար։ Կայքը ներկայացրել է, թե ինչ մթերքի հետ չի կարելի համադրել ձուն։
Ձուկ։ Ձուն նյութ է պարունակում, որը կարող է չեզոքացնել վիտամին B7-ը, որով հարուստ են ձկան յուղոտ տեսակները։
Բրինձ։ Այս դեպքում աշխատում է նույն կանոնը, ինչ ձկան դեպքում։ Որպեսզի բրնձից ստանաք առավելագույն օգուտը, հարկավոր չէ այն համադրել ձվի հետ։
Կարտոֆիլ։ Կարտոֆիլը հանքանյութեր է պարունակում, որոնք խոչընդոտում են ձվի մեջ պարունակվող երկաթի և կալցիումի յուրացմանը։ Այդ պատճառով էլ ցանկալի չէ օգտագործել ճաշատեսակներ, որոնցում համադրված են ձուն և կարտոֆիլը։ Այս մթերքները միասին վատ են յուրացվում, նյութափոխանակությունը խանգարվում է։
Կաթ։ Որոշ սպիտակուցային մթերքներ համադրելի չեն միմյանց հետ։ Դա վերաբերում է նաև կաթին ու ձվին։ Գերադասելի է կաթն առանձին օգտագործել, որպեսզի դրանում պարունակվող արժեքավոր նյութերն ամբողջությամբ յուրացվեն օրգանիզմի կողմից։
Պանիր։ Օրգանիզմին առավել հեշտ է յուրացնել կենդանական ծագման մթերքներից մեկը։ Սա նշանակում է, որ գերադասելի չէ ձուն համադրել մսի, պանրի, խոզապուխտի հետ։ Այսպիսի նախաճաշի հետևանքով ողջ օրվա ընթացքում որովայնում ծանրություն կզգաք։
Որոշ մրգեր։ Խորհուրդ չի տրվում խնձորը, տանձը, խաղողը, սալորը, դեղձը և ձմերուկն օգտագործել սպիտակուցային մթերքի, այդ թվում՝ ձվի հետ։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ նշված մթերքը տարբերվում է յուրացման արագությամբ։ Մրգերը յուրացվում են օգտագործելուց 15 րոպե անց, իսկ ձուն շատ ավելի երկար է մշակման ենթարկվում։
Կարագ, սերուցք, մայոնեզ։ Ձուն և ճարպերն ընդունելի համադրություն են, հատկապես, եթե այդ ճարպերը կենդանական ծագման են։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ ճարպերը դանդաղեցնում են նյութափոխանակությունը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել կարագը, սերուցքն ու մայոնեզը ձվի հետ համադրելուց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը