Բաժիններ՝

Աշակերտի աչքը վնասած ուսուցչից նյութական վնասի փոխհատուցում է պահանջվում. ՀՔԱՎ

2017 թ. մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ուսուցչի գործողությունների արդյունքում աչքը և աչքի տեսողությունը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի գործով նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:

Հիշեցնենք՝ Սևան քաղաքի ավագ դպրոցի տասներեքամյա աշակերտի աչքը վնասվել էր 2014 թ. դեկտեմբերի 9-ին ֆիզիկայի դասաժամի ընթացքում: Հարուցված քրեական գործի շրջանակում ուսուցչուհի Հասմիկ Մագարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 120-­րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու համար:2016 թ․ ապրիլի 25­-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատակի չափով տուգանքի ձևով:

Տուժողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքից հետո ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է որոշումը և ամբաստանյալ Հասմիկ Մարգարյանից և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, հօգուտ տուժող կողմի, 16․400․000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ հասցված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031