
Արսեն Վենգերը պայմանավորվել է «Արսենալի» հետ երկամյա պայմանագրի վերաբերյալ

Wenger In. «զինագործների» երկրպագուները կարող են հանդարտվել: «Արսեն Վենգերը և Սթեն Կրոնկեն հասել են պայմանավորվածության երկամյա պայմանագրի վերաբերյալ:
Մոտ ժամանակներում ակումբի վարչությունը կհաստատի դա: Պաշտոնական հայտարարությունը կլինի այսօր»,- հաղորդել է The Telegraph-ի լրագրող Ջերեմի Ուիլսոնը:
Ջոն Քրոսը Daily Mirror-ից հաստատել է այս ինֆորմացիան: 2016-17թթ. մրցաշրջանում «Արսենալը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճեց՝ գրավելով 5-րդ տեղն ԱՊԼ-ում:
«Զինագործները» նվաճեցին Անգլիայի գավաթը՝ եզրափակիչ խաղում հաղթելով «Չելսիին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը