
Ռիհադ Մահրեզը «Լեսթերի» ղեկավարությանը հայտնել է ակումբից հեռանալու ցանկության մասին

Ալժիրցին հոգնել է իր հետևից ակումբը քարշ տալուց: «Լեսթերի» կիսապաշտպանը շփվել է ակումբի ղեկավարության հետ և ցանկություն է հայտնել այս ամառ թիմից հեռանալու մասին:
Ավելի ակտիվ Ռիհադով հետաքրքրվում է «Մոնակոն»: «Աղվեսներն» իրենց առաջատարի համար պահանջում են 40 մլն եվրո:
Հաղորդվում է, որ 26-ամյա ալժիրցով հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Արսենալը»:
2016-17թթ. մրցաշրջանում Մահրեզը «Լեսթերի» կազմում անցկացրած 48 խաղերում դարձել է 10 գոլի և 7 ասիստի հեղինակ:
Transfermarkt-ը Ռիհադին գնահատում է 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը