«Եկեք ինտրիգներ չփնտրենք այնտեղ, որտեղ չկա». Նորա Առուստամյան
«Եկեք ինտրիգներ չփնտրենք այնտեղ, որտեղ չկա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը բոլորիդ համար հասանելի է, իմ հավաքած ձայների թիվը` ևս, կարող եք տեսնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի նորաթուխ պատգամավոր Նորա Առուստամյանը` մեկնաբանելով իր հոր` Սեդրակ Առուստամյանի ազդեցությունն իր` պատգամավորական մանդատ ստանալու հարցում:
Ըստ նրա` ինքնաբացարկների արդյունքում «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի և խմբակցության որոշման արդյունքում իրեն տրվել է հասանելիք մանդատը:
Դիտարկմանը, որ՝ Ձեզ համար ստիպել են, որպեսզի ավելի շատ ձայն հավաքած անձինք վայր դնեն մանդատները, Ն.Առուստամյանը պատասխանեց, թե սկանդալներ և ինտրիգներ չփնտրենք.
«Ստիպողաբար որևէ բան տեղի չի ունեցել, մի ման եկեք մի բան, որը չկա»:
Թե ի՞նչն է նրան գրավել խորհրդարանական աշխատանքում, Ն. Առուստամյանը նշեց, որ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, և որպես երիտասարդ՝ ունի բավականին աշխատանք, գիտի՝ ինչ է անելու, ոնց է անելու: «Ես աշխատելու եմ թափանցիկ»,- ասաց նա: