Բաժիններ՝

Lacoste-ը նոր հոլովակ է նկարահանել

Lacoste ֆրանսիական ընկերությունը ներկայացրել է գովազդային հոլովակ, որը նվիրված է սիրուն՝ առաջին հայացքից: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում: Ըստ սյուժեի, գլխավոր հերոսները բախվում են կառամատույցի վրա, բայց նրանք կրկին կկարողանան հանդիպել միայն գրեթե հարյուր տարի անց:

Միակ իրը, որը գրեթե չի փոխվում այդ բոլոր տարիների ընթացքում, ֆիրմային բեժագույն պոլոն է:

Lacoste-ն արտադրում է հագուստ, պարֆյումերիա, ակնոցներ, ժամացույցներ եւ կաշվե արտադրանք: Բրենդի լոգոտիպը կանաչ կոկորդիլոսի պատկերն է: Մինչեւ 2012 թվականն ընկերությունը վերահսկում էր Լակոստների ընտանիքը, այնուհետեւ մակնիշի բաժնետոմսերի 93,3 տոկոսը վաճառվել է Maus Frere շվեյցարական խմբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս