Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Կիպրոսի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մայիսի 30-ին ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող «Ֆիլակիզմենա մնիմատա» հուշարձանին։

ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշարձանը նվիրված է 1955-1959 թվականներին Կիպրոսում ծավալված ազգային-ազատագրական պայքարի ընթացքում կղզու բրիտանական ղեկավարության կողմից մահապատժի դատապարտված կիպրացի հերոսներին, որոնք հուղարկավորված են բանտի տարածքում։ 

Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել նաև Նիկոսիայի զինվորական պանթեոնում տեղադրված հուշարձանին, որը նվիրված է 1974 թվականին թուրքական բանակի կողմից Կիպրոս իրականացրած ներխուժմանը հաջորդած մարտական գործողությունների ընթացքում զոհված կիպրացի զինվորականների հիշատակին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031