Բաժիններ՝

Երեխան ընկել է վերելակի հորանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 30-­ին, ժամը 18:37-­ին տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 2003 թ. ծնված Լ. Զ.­ը դուրս է բերվել հորանից, իսկ 2003 թ. ծնված Վ. Ա.­ը՝ վերելակի խցիկից: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Զ.­-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Ա.-­ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փորձաքննություն իրականացնելու նպատակով դեպքի վայրում է գտնվել «ՏԱԱԿ» ՊՈԱԿ­ի Լոռու մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս