«Եռանախագահները 10 օրից կլինեն Հայաստանում». Նալբանդյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոլգանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) տասն օրից կլինեն Հայաստանում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահները տասն օրից կլինեն Հայաստանում` Երևանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ: Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել եռանախագահներին, բայց նրանք տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,- ասել է Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031