Բաժիններ՝

Պաշտոնական. Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է

«Բարսելոնան» հաստատել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Էռնեստո Վալվերդեի նշանակումը:

«Ատլետիկի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դարձավ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը: Այդ մասին հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կապտանռնագույնների նախագահ Պեպ Բարտոմեուն:

53-ամյա մասնագետը, ով ֆուտբոլիստի կարիերայի ժամանակ հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում (1988-1990թթ.), գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Լուիս Էնրիկեին:

«Բարսելոնայի» հետ Վալվերդեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը: Իսպանացի մանսագետն ավելի վաղ մարզել է նաև «Էսպանյոլը», «Օլիմպիակոսը», «Վիլյառեալը» և «Վալենսիան»:

Վալվերդեի նորամուտը տեղի կունենա հունիսի 1-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031