Իսպանական UNOde50-ը ճպուռներ կկախի կանանց ականջներից
Իսպանական UNOde50 մակնիշը ներկայացրել է զարդերի հավաքածու՝ ոգեշնչված կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ճարտարապետությամբ: Այս մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում:
Շարքն աչքի է ընկնում արտասովոր դիզայնով եւ սահուն գծերով, որոշ մոդելներ գեղազարդված են գունավոր խայտանկարով: Նորույթների թվում են ճպուռներ հիշեցնող ականջօղերը եւ եղջյուրյա ուլունքահատիկները:
UNOde50 առեւտրանիշը հիմնվել է 90-ական թվականների վերջին Իսպանիայում: Անվանումն իսպաներենից թարգմանվում է որպես «հիսունից մեկը». սկզբնապես բոլոր արտադրանքները թողարկվում էին 50-ական օրինակ բացառիկ շարքերով, բայց ժամանակի հետ քանակներն ավելացվել են:
Մասնագիտանում է ոսկե կամ արծաթե պատվածքով մետաղյա դետալներով եւ գունավոր բյուրեղներով կաշվից զարդեղենի արտադրության բնագավառում: Անտոնիո Գաուդին իսպանացի եւ կատալոնացի ճարտարապետ է, նրա նախագծերի մեծ մասը կառուցված էԲարսելոնում. Գուելի պալատը, Միլայի տունը, Բալիոյի տունը եւ այլ կառույցներ: