
Android-ի լավագույն երաժշտական հավելվածները՝ ըստ Google-ի

Google Play-ը ներկայացրել է լավագույն երաժշտական Android-հավելվածները:
Deezer Music
Հավելվածը ներառում է ավելի քան 40 միլիոն կատարումներ: Հավելվածում հնարավոր է ընտրել երաժշտության ժանրը, կատարողին, նախընտրելի ալբոմը և այլն:
Google Play Music
Տարօրինակ կլիներ, որ Google-ը այս ցանկում չընդգրկեր սեփական հավելվածը: Եվ, իրոք, այս հավելվածը Android-ի համար լավագույն տարբերակներից է:
SoundCloud
Հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալ նոր երգերի և նորահայտ արտիստների: Բացի այդ կարող եք բաժանորդագրվել ինչպես սկսնակ, այնպես էլ հայտնի երաժիշտների էջերին:
Stream – անվճար երաժշտական փլեյեր YouTube-ի համար: Հայտնի կայքում երաժշտություն լսելը ավելի հեշտ է դառնում այս հավելվածի միջոցով:
Shazam և SoundHound
Սա ամենահայտնի հավելվածներից մեկն է, ով թողնում է գտնել երգերը և դրանց բառերը:
Musixmatch
Սա Shazam և SoundHound հավելվածի նմանակն է: Սա երգերի բառերի ամենամեծ օնլայն շտեմարաններից է:
Սիրարփի Աղաբաբյան