Բաժիններ՝

ԱԻՆ­-ը խստորեն վերահսկելու է գազալցակայանների աշխատանքը. Դավիթ Տոնոյան

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ նախարարությունը գազալցակայաններում ստուգումներ իրականացնելու հարցում դժվարություններ չունի: «Մենք չենք դժվարանում ստուգումները սկսել, ուղղակի տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ են պահանջվում, որպեսզի ճիշտ գործողություններ սկսենք։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե ստուգում, այլ վերահսկողություն»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ԱԻ նախարարությունը վերահսկելու է գազալցակայանների կատարած աշխատանքը և ստուգելու է, թե ինչ ճնշմամբ գազ է մատուցվելու սպառողին: Դիտարկմանը, թե գազալցակայաններում ստուգումներն ուշանում են, քանի որ դրանք պատկանում են տարբեր պաշտոնյաների, Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ ինքը ուշադրություն չի դարձնում, թե որ մասնավոր կազմակերպությանն է պատկանում այս կամ այն գազալցակայանը՝ ընդգծելով, որ իրենց համար դա չի լինելու կարևորը:

Նախարարը նաև հավելեց, որ այն գազալցակայաններում, որոնցում կհայտնաբերվեն խախտումներ, դրանց աշխատանքը կդադարեցվի, մինչև խախտումները չվերացվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031