
Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո ԲելԱԶ»-ի հերթական խաղին:
Բելառուսի Ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Տորպեդո ԲելԱԶ»-ն ընդունել էր «Գոմել»-ին: «Տորպեդո ԲելԱԶ»-ին հաջողվեց հաղթանակի հասնել՝ հաշվի նվազագույն առավելությամբ: Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը թիմի մեկնարկային կազմում էր և դարձավ գոլային փոխանցման հեղինակ, սակայն փոխարինվեց 78-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Տորպեդո ԲելԱԶ»-ը 5-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում:
https://www.youtube.com/watch?v=XG2r4iaUVSI