
«Բարսելոնան» ավելի շատ էր առաջարկում, բայց Ժունիորին դուր եկավ «Ռեալի» նախագաիծը

Բրազիլացին ընտրել է ակումբը ոչ ֆինանսական նկատառումներով:
Մինչև «Ռեալի» հետ պաշտոնական համաձայնագիր կնքելը ֆուտբոլիստի նկատմամբ հավակնություններ ուներ «Բարսելոնան»: Իսպանական մեդիան ենթադրում էր, որ «Ռեալը» Վինիսիուսին իր կողմ է քաշել փողով, բայց ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պենյան հերքել է այդ ինֆորմացիան:
««Բարսելոնան» Վինիսիուսին ավելի շատ գումար էր առաջարկել, քան «Ռեալը»: Կատալոնիայում Ժունիորը ավելի շատ փող կստանար: Այնուամենայնիվ, մենք գործարք կնքեցինք «Ռեալի» հետ, որովհետև նրանց նախագիծը դուր եկավ Ժունիորին: Որոշները կարծում են, որ մենք ընտրեցինք «Ռեալը» փողի պատճառով, բայց նրանք սխալվում են: Վինիսիուսի համար կարևորը մարզական ասպեկտն է»,- Պենյանին է մեջբերում Daily Mail-ը:
«Ռեալը» հայտարարել է 16-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի մասին այս շաբաթ:
Վինիսիուսի համար մադրիդցիները վճարել են 45 մլն եվրո: Ըստ գործարքի պայմանների, ֆուտբոլիստը կանցկացնի ևս 2 տարի «Ֆլամենգոյում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը