Բաժիններ՝

«Ես կարող էի տեղափոխվել «Ռոմա» Ֆրանչեսկո Տոտտիի պատճառով». Դևիդ Բեքհեմ

Անգլիացին անսպասելի խոստովանություն է կատարել:

«Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պատմել է, որ կարիերայի ավարտին քիչ է մնացել, որ հայտնվի «Ռոմայում»:

«Ես հնարավորություն ունեի տեղափոխվել «Ռոմա», երբ խաղում է ԱՄՆ-ում: Դրա պատճառներից մեկը Ֆրանչեսկո Տոտտին էր: Շատ հետաքրքիր կլիներ խաղալ նրա հետ նույն թիմում: Իսկ խաղալ նրա դեմ միշտ յուրահատուկ իրադարձություն էր»,- պատմել է Բեքհեմը «Ռոմայի» պաշտոնական կայքին:

Մայիսի 28-ին Տոտտին կանցկացնի իր վերջին խաղը «Ռոմայի» կազմում և կավարտի կարիերան:

Ֆրանչեսկոն հռոմեացիների կազմում հանդես է գալիս 1992 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031