«Ինտերը» պատրաստ է 42 մլն եվրո վճարել «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի համար
Կոլումբիացին, հնարավոր է, չհայտնվի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
«Ռեալի» 25-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է «Ինտերին»: «Ներաձուրիները» Խամեսի համար առաջարկել են 42 մլն եվրո, բայց այդ գինը մի փոքր քիչ է մադրիցիների պահանջածից: Ինչպես հաղորդում է AS-ը, ակումբները դեռ կարող են պայմանավորվել և իրականացնել տրանսֆերը:
«Ռեալի» ևս մեկ նախկին ֆուտբոլիստ, ով կհայտնվի «Ինտերում» կդառնա Պեպեն, ով որպես ազատ գործակալ երկամյա պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո:
2014 թվականին «Ռեալը» Ռոդրիգեսի համար «Մոնակոյին» վճարել է 80 մլն եվրո:
Transfermarkt-ը Խամեսին գնահատում է 50 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը