 
                        «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը երկրպագուների վարկածով ճանաչվեց ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ
 
                                    Մրցաշրջանի լավագույն ռմբարկուն առաջ անցավ Ն’Գոլո Կանտեից և Էդեն Ազարից:
Քվեարկությունում, որը տեղի էր ունենում Sky Sports-ի կայքում, մասնակցել են 49 հազար մարդ: Քեյնը հավաքել է 16.372 ձայն և առաջ է անցել «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեից (13.515): Երրորդ տեղը գրավել է Էդեն Ազարը, ում օգտին քվեարկել էր 8412 մարդ:
4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Ալեքսիս Սանչեսը, Դելե Ալին և Ռոմելու Լուկակուն:
Քեյնը դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն՝ 30 խաղերում խփելով 29 գոլ:
Transfermarkt-ը Հարի Քեյնին գնահատում է 50 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        