Էկլերի պատրաստման լավագույն ավանդական բաղադրատոմսը
Էկլերը ֆրանսիական ավանդական աղանդեր է, որն ունի երկարավուն կարկանդի ձև՝ եփովի խմորով և որպես կանոն՝ եփովի կրեմով: Էկլերի հեղինակ է համարվում ֆրանսիացի խոհարար Մարի Անտուան Կարեմը:
Ինչպես պատրաստել ավանդական էկլեր
Բաղադրիչներ խմորի համար
1. Կաթ – 250 մլ
2. Կարագ – 100 գ
3. Ալյուր – 150 գ
4. Աղ – 1 պտղունց
5. Ձու – 4 հատ
Բաղադրիչներ եփովի կրեմի համար
1. Կաթ – 400 մլ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Ալյուր – 1.5 ճ/գ
4. Օսլա – 1.5 ճ/գ
5. Շաքարավազ – 80 գ
6. Վանիլին
Խմորի պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ խառնել կաթը, հալեցրած կարագը և աղը: Այդ խառնուրդի մեջ մաղել ալյուրը և մի քանի րոպե կաթսան դնել միջին կրակի վրա: Ընդ որում, պետք է ինտենսիվ խառնել փայտյա գդալով: Հետո վերցնել կրակից և թողնել՝ մի փոքր սառչի: Հետո անընդհատ հարել խառնուրդը՝ մեկական ձու ավելացնելով: Հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
Պատրաստի խմորը լցնել համապատասխան տոպրակի մեջ: Տապակի վրա յուղաթուղթ փռել և տոպրակից սեղմել խմորը: Երկարավուն կարկանդակների չափը պետք է լինի 10 սմ:
Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Թխել էկլերները 25 րոպե: Հետո հանել դրանք ջեռոցից և կտրվածք անել՝ այնտեղ եփովի կրեմ լցնելու համար:
Եփովի կրեմի պատրաստման եղանակը
Հարել դեղնուցները շաքարավազի և վանիլինի հետ: Աստիճանաբար լցնել կաթը և մաղած ալյուրը՝ չդադարեցնելով խառնելը: Հետո ավելացնել օսլան: Տեղավորել խառնուրդը միկրոալիքային վառարանի մեջ:
Երբ կրեմը պատրաստ լինի թողնել, որ այն սառչի, հետո լցնել էկլերների մեջ: Զարդարել էկլերները հալեցրած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը