
«Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթակիր

Իսպանիայի Գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնան» Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ընդունեց «Ալավեսին» և հաղթեց 3:1 հաշվով:
Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսին: 3 րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը՝ 1:1: 45-րդ րոպեին «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը վերականգնից իր թիմի առավելությունը: Նույն՝ 45-րդ րոպեին իսպանացի ֆուտբոլիս, կատալոնացիների հարձակվող Պակո Ալկասերը իր հաշվին գոլ գրանցեց, որն էլ դրեց խաղի վերջնակետը:
Այսպիսով, Լուիս Էնրիկեի գլխավորած «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը:
«Բարսելոնա» – «Ալավես» 3:1
Գոլեր. Լ. Մեսսի, 30, Նեյմար, 45, Պ. Ալկասեր, 45 – Էրնանդես, 33: