Բաժիններ՝

«Արսենալն» Ալեքսիս Սանչեսին առաջարկել է շաբաթական 300 հազար եվրո

Դա 28-ամյա ռմբարկուի պահանջածից քիչ է: «Արսենալը» փորձեր է ձեռնարկում բոլոր ուժերով Ալեքսիս Սանչեսին թիմում պահելու համար: Զինագործների նոր առաջարկը կազմում է շաբաթական 300 հազար եվրո, որը, սակայն, ավելի քիչ է, քան ֆուտբոլիստի պահանջած 350 հազարը: «Արսենալը» հույս ունի բոնուսների հաշվին ծածկել չբավարարող մասը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բանակցությունների հաջորդ ռաունդը կսկսվի Անգլիայի գավաթի «Չելսիի» դեմ խաղից հետո:

Սանչեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Յուվենթուսը» և ՊՍԺ-ն:

Ալեքսիսն «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից:
2016-17թթ. մրցաշրջանում չիլիացին անցկացրած 50 պաշտոնական խաղերում դարձել է 29 գոլի և 19 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031