Բաժիններ՝

Օրիգինալ ամառային բաղադրատոմս. օգտակար հաց՝ թարմ սպանախով

Մենք բոլորս սովոր ենք հիմնականում ուտել սպիտակ և սև հաց: Բայց դրանով բազմազանությունը չի ավարտվում: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել կանաչ հացի վրա: Մի վախեցեք, դա ուղղակի պատրաստվում է թարմ սպանախով: Այն շատ ավելի օգտակար է նրանցից, որոնք վաճառվում են խանութներում:

Հաց՝ թարմ սպանախով

Բաղադրիչներ

1. Ալյուր – 400 գ
2. Խոշոր աղացած ալյուր – 150 գ
3. Թարմ սպանախ – 200 գ
4. Կարագ – 100 գ
5. Ձու – 1 հատ
6. Չոր խմորիչ – 1 տուփ
7. Կաթ – 250 մլ
8. Աղ – 1/2 թ/գ
9. Մեղր – 2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Լավ լվանալ սպանախի տերևները և դնել բլենդերի մեջ:

2. Հետո ավելացնել մի փոքր աղ, ձու, կաթ և մեղր: Հիմա խառնել բոլորը միջին արագությամբ՝ մինչև խյուսի վերածվելը:

3. Մեծ թասի մեջ խառնել ալյուրի 2 տեսակները, խմորիչը և փափուկ կարագը: Ավելացնել ամբողջ սպանախի խյուսը:

4. Խմոր հունցել:

5. Խմորի վրա մի քանի կաթիլ բուսայուղ ցողել և ծածկել թասը սննդային թաղանթով: Դնել տաք տեղում՝ մոտ 1 ժամ:

6. Երբ խմորը կմեծանա 2 անգամ, հարվածել բռունցքով, որպեսզի այն մի փոքր նստի:

7. Խմորին տալ հացի ձև, ինչպես տեսանյութում:

8. Խմորը դնել բուսայուղով պատված կաղապարի մեջ: Թողնել, որ հասունանա մոտ 40 րոպե:

9. Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս