Տուսկը հաճելիորեն զարմացած է Brexit-ի շուրջը Թրամփի մեկնաբանություններից
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաճելիորեն զարմացել է Brexit-ի շուրջն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած մեկնաբանություններից, այն բանից, որ նա համամիտ է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը միջադեպ է, այլ ոչ թե միտում։
«Ես հաճելիորեն զարմացա Brexit-ի շուրջը նախագահ Թրամփի մեկնաբանություններից: Մեզ երկուսիս համար էլ պարզ էր, որ ԵՄ-ն 27 պետությունների կազմով Brexit-ից հետո ավելի միասնական է, քան նախքան Brexit-ը, նրա կարծիքը նույնն էր: Ես փորձեցի նրան համոզել, եւ ես խորապես հավատում եմ դրան, որ Brexit-ը շատ կարեւոր է եւ ողբերգական, բայց իրենից միջադեպ է ներկայացնում, այլ ոչ թե միտում: Եվ նախագահ Թրամփը համաձայնվեց»,-Տաորմինայում լրագրողներին ասել է Տուսկը:
Նրա ելույթը հեռարձակել են Եվրահանձնաժողովի ծառայությունները: Նախընտրական արշավի ընթացքում եւ պաշտոնն ստանձնելուց հետո նախագահ Թրամփը հայտարարություններ էր անում Brexit-ի օգտին եւ նույնսկ այն «հիանալի բան» էր համարում Մեծ Բրիտանիայի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ա