Նոր ծառայություն. աշխարհը կարող է լսել Նյու Յորքի ձայները
Համացանցում գործարկվել է Sounds of New York ծառայությունը, որտեղ ձայնագրություններ են հավաքվել Նյու Յորքի տարբեր շրջաններից: Դրանք կարելի է լսել աշխարհի բոլոր կետերից:
Ընդամենը պորտալում աղմուկներ են ներկայացված ամերիկյան մեգապոլիսի 26 շրջաններից: Մասնավորապես, ձայնագրված են Չայնա-տաունը, Թայմ-սքվերը, Հառլեմը, Գրինվիչ-Վիլիջը: անշարժ գույքի շուկայումաշխատող Breather ընկերությունից Sounds of New York-ի ստեղծողները ձայնագրել են հնչյուններ, որոնք լսվում են ռեստորաններից, զբոսայգիներից, համերգասրահներից, շուկաներից, մետրոյից եւ այլ օբյեկտներից:
Ինչպես պարզաբանել են նախագծի ստեղծողները, ֆոնային այս աղմուկները գլխավորապես նախատեսված են գրասենյակային աշխատողների համար, որպեսզի նրանց օգնեն կենտրոնանալ եւ բարձրացնեն իրենց արդյունավետությունը:
34travel ինտերնետ-հրատարակությունը հայտնում է, որ ապագայում Breather-ը պլանավորում է ձայների համանման հավաքածուներ ստեղծել Բոստոնից, Չիկագոյից, Սան-Ֆրանցիսկոյից եւ Լոս-Անջելեսից: