
Valentino-ն հագուստի հավաքածու է նվիրել Նյու Յորքին

Valentino իտալական նորաձեւության տունը ներկայացրել է հագուստի նոր կրուիզային հավաքածու: Դրա ստեղծմամբ զբաղվում էր մակնիշի կրեատիվ տնօրեն Պիեռպաոլո Պիչոլին: Այս մասին հայտնել է The Cut-ը:
Հագուստը նվիրած է Նյու Յորքին եւ հիփ-հոփ մշակույթին: Հավաքածուում օգտագործվել են առավելապես վառ գույներ՝ նեֆրիտագույն, կարմիր, մանուշակագույն, դեղին եւ վարդագույն երանգները: Այս տարեշրջանի գլխավոր աքսեսուարը, դիզայների կարծիքով, դարձել են արծաթե ականջօղերը:
Valentino նորաձեւության տունը հիմնվել է իտալացի մոդելագործ Վալենտինո Կլիմենտե Լյուդովիկո Գարավանիի եւ նրա գործընկեր Ջանկառլո Ջիամետիի կողմից:
Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1962 թվականին Ֆլորենցիայում:
Valentino-ի հաճախորդներ են եղել եւ մնում են բազմաթիվ հայտնիներ եւ հոլիվուդյան աստղեր: Հարսանեկան արարողությունների համար տան զգեստներն ընտրել են Էլիզաբեթ Թեյլորը, Ժակլին Քենեդի-Օնասիսը, Քորթնի Քոքսը եւ Ջենիֆեր Լոպեսը: Վալենտինո Գարավանին նորաձեւության տան գործերից հեռացել է 2007 թվականին: