Բաժիններ՝

«Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին». Կարեն Կարապետյանը՝ Արտեմ Ասատրյանին

Կառավարությունը հավանություն տվեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջարկվում է գնման գործընթաց իրականացնելու վերաբերյալ նախագիծն ընդունել, որպեսզի լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների ձեռքբերումն իրացվի, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով հաշմանդամներին մատուցվող ծառայությունները ժամանակին և անհրաժեշտ ծավալներով իրականացնելու համար է:

«Այս ոլորտում խնդիր է եղել, քանի որ տվյալ գործընթացն իրականացնող կազմակերպություններից մեկի կողմից այս որոշումը բողոքարկվել է: Դա քննվում է դատական մարմնում, և չկա վստահություն, որ բողոքարկումներ նորից չեն լինի», – ասաց Ասատրյանը՝ առաջարկելով թույլատրել ամենակարևոր չափաքանակի մասով գնումը կազմակերպել, մինչև վերջնական որոշման ընդունում:

«Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվե՞լ են», – հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին Արտեմ Ասատրյանը դրական պատասխան տվեց:

«Այդ դեպքում ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, եթե ամեն տարի նման պատկեր լինի, մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները», – արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031